Վրաստանի վարչապետի հրաժարականից հետո Բաքվում Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը հետաձգվել է

Բաքվում փետրվարի 19-ին կայանալիք Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը հետաձգվել է:

Այս մասին հայտնում է minval.az-ը, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությանը հղումով:

Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան այսօր հրաժարական է տվել: Նա այս մասին նա հայտնել է հատուկ հրավիրված ճեպազրույցի ժամանակ:

«Ես որոշում եմ ընդունել թողնել զբաղեցրածս պաշտոնը: Իհարկե, ես հավատում եմ և ուզում եմ հավատալ, որ այս քայլը կօգնի նվազեցնելու բևեռացումը մեր երկրի քաղաքականության մեջ, քանի որ ես համոզված եմ, որ մեր միջև բևեռացումն ու առճակատումը ամենամեծ ռիսկն են մեր երկրի տնտեսական զարգացման ապագայի և բոլոր տեսակի ճգնաժամերի հաղթահարման ճանապարհին»,- հայտարարել է Գախարիան:

Related posts

ՆԱՏՕ-ի չափանիշներով օպերատիվ կարողությունների ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքել է երկրի օդային տարածքի անապահովության վերաբերյալ Ուկրաինայի հայտարարությունը

Խնդիրը պետք է վերաձևակերպենք և ջրային ոլորտի բարեփոխումներից անցում կատարենք ջրային վերափոխման օրակարգին