Նախագահ Արմեն Սարգսյանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ներկա է գտնվել կիրակնօրյա պատարագին և Վարդան Գրեգորյանի հիշատակին մատուցված հոգեհանգստյան կարգին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, այսօր այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Ս. Գայանե վանքում Հանրապետության նախագահը և տիկին Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ ներկա են գտնվել կիրակնօրյա պատարագին և հոգեհանգստյան կարգին, որը մատուցվել է ամերիկահայ հայտնի մտավորական, Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանի հիշատակին։

Related posts

Ռոբերտ Քոչարյանի որդին ևս դատարանի բակում է՝ հաջակցություն Սամվել Կարապետյանի

ՀԾԿՀ-ն տուգանել է ՀԷՑ-ին արձանագրված խախտումների համար

Մեր աջակցությամբ ԼՂ-ից բռնի տեղահանվածները կտնավորվեն ՀՀ-ում. Փաշինյան