Նախագահի խորհրդականը պետական բարձր պարգև է հանձնել Լավրենտի Միրզոյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի լեզուների կենտրոնի հայոց լեզվի գլխավոր խմբագիր, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Լավրենտի Միրզոյանը Մայրենի լեզվի պահպանման և զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով:

Դեռ փետրվարին շնորհված պարգևն այսօր հանձնել է նախագահի խորհրդական Վահրամ Դումանյանը: Լավրենտի Միրզոյանը հեղինակել և խմբագրել է 300-ից ավելի գրքեր, 3000-ից ավելի հրապարակումներ, 25 ուսումնամեթոդական ուղեցույցներ, բառարաններ, թարգմանվել 8 լեզվով, նաև արժանացել է տարբեր հուշամեդալների և պարգևների:

Related posts

Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը տևել է մոտ մեկ ժամ, առանցքում՝ Ուկրաինայի հարցը

Ժողովրդի իշխանությունը բռնությամբ ու ահաբեկչությամբ խլել այլևս որևէ մեկը չի կարողանալու. Արթուր Հովհաննիսյան

Ընթանում է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը. Պեսկով