Նաիրա Զոհրաբյանը դուրս է գալիս ԲՀԿ-ից

Նաիրա Զոհրաբյանը վայր է դնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գլխավոր քարտուղարի պարտականությունները եւ առաջիկա ընտրություններին չի մասնակցելու ԲՀԿ համամասնական ցուցակով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Զոհրաբյանն այս մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում այս տարիների ընթացքում ձեռք եմ բերել շատ լավ ընկերներ, որոնց հետ իմ ընկերությունը շարունակվելու է»,-հավելել է Զոհրաբյանը:

Զոհրաբյանը շեշտել է, որ լինելու է կամ իշխանության դեմ պայքարի առաջնագծում և հիմա շատ ավելի վճռական եւ ազատ է լինելու իր գործողություններում, կամ լինելու է հանրային-քաղաքական կյանքում:

«Այսօր արդեն շրջանառվում է մի վտանգավոր փաստաթուղթ, որը, ցավոք, նոր նոյեմբերի 9 է լինելու: Այս աղետը կասեցնել է պետք: Ես ունեմ մի քանի առաջարկներ, որոնք քննարկելու եմ իմ ընկերների եւ մերձավորների հետ՝ վերջնական որոշումս կայացնելու առաջ»,-նշել է նա:

Զոհրաբյանը հավատացրել է, որ այս տարիների իր կարեւորագույն ձեռքբերումը պատգամավորական մանդատը չի եղել։ «Այլ եղել են հազարավոր մարդիկ, ում ես իմ լիազորությունների շրջանակում կարողացել եմ օգնել, կամ՝ ճիշտ ճանապարհ ցույց տալ, եղել են ընկերներս ու գործընկերներս, որոնց հետ մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու՝ հանուն ավելի լավ Հայաստանի, որը հաստատ ունենալու ենք»,-նշել է նա:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին:

Related posts

ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևան և Գյումրի քաղաքների որոշ հասցեներում

Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի էական բարձրացում