Նազելի Բաղդասարյանի անդրադարձը՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից «պուրակի» բացմանը

ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը անդրադարձել է Ադրբեջանի իշխանությունների կողմից խայտառակ եւ ամոթալի «պուրակի» բացմանը, որտեղ ցուցադրվել են Արցախյան երկրորդ պատերազմի վերաբերյալ ցուցանմուշներ: Ըստ պատգամավորի, կատարվածը համամարդկային արժեքներին ուղղված ապտակ է:

«Սա ապտակ է ոչ միայն մարդկությանը, այլ նաև համամարդկային արժեքներին, որովհետև ամբողջ աշխարհին ցույց տրվեց հայատյացության այն բարձր մակարդակը, որն Ադրբեջանի պետական քաղաքականության անբաժանելի մաս է կազմում: Տարիներ շարունակ տարվող այս քաղաքականությունը հասել է ամենաբարձր մակարդակի, սա անարգանք է մեր զոհերի, անհետ կորածների ու գերեվարվածների նկատմամբ: Այս հարցում չպետք է լինեն քաղաքական հայացքներ և մոտեցումներ, որովհետև բոլորս պետք է բռունցքվենք և ցույց տանք աշխարհին, որ հայ մարդու արժանապատվությունը վեր ու բարձր է ամեն ինչից»,- ասաց Բաղդասարյանը:

Related posts

Մեկնարկում է ՀՀ պետական ավագ դպրոցներում 10-րդ դասարանի ընդունելության առցանց հայտագրման առաջին փուլը

Էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառումը կդառնա պարտադիր․ ՊԵԿ

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն ավարտվել է