Յուրի Սաքունցը սահմանել է Գինեսի նոր ռեկորդ՝ ատամներով տեղաշարժելով 37,5 տոննա կշռով հրշեջ-փրկարարական 2 մեքենա

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոս Յուրի Սաքունցը սահմանել է Գինեսի նոր ռեկորդ: Արտակարգ իրավիճակների նախարարության բակում, գերազանցելով նախորդ ռեկորդը, Յուրին ատամներով տեղաշարժել է 37,5 տոննա ընդհանուր կշռով երկու հրշեջ-փրկարարական մեքենա:

Ռեկորդի սահմանմանը հետևել են ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը, նախարարության և ՃԿՊԱ֊ի աշխատակիցներ:

Նախարար Փամբուխչյանը շնորհավորել է Յուրի Սաքունցին և մաղթել նորանոր հաջողություններ: Նախորդ անգամ ՃԿՊԱ-ի դասախոսը ճկույթով տեղաշարժել էր 33 տոննա կշռով մետրոյի վագոնը:

Առաջիկայում Գինեսի, Դյուցազնագրքի և միջազգային տարբեր մրցաշարերի բազմակի ռեկորդակիրը պատրաստվում է սահմանել նոր ռեկորդ՝ ճկույթով տեղաշարժել ուղղաթիռ:

Related posts

Տեղի է ունեցել Շիրակի մարզի խորհրդի հերթական նիստը

Հնդկաստանում ուժգին հեղեղումների ու սողանքների հետևանքով 30 մարդ անհետ կորած է

Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը ծանր հարվածներով իջնելու է մեր անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին. Ալեն Սիմոնյան