Մրցաշրջան-2022-ի առաջին հաղթողը շախմատիստ Էմին Օհանյանն է

Հունվարի 8-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանի թվով 12-րդ հուշամրցաշարը։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքը, վերջինիս շրջանակում արդեն անցկացվել է կայծակնային շախմատի մրցաշարը: Համառ պայքարից հետո հաղթող է ճանաչվել Եվրոպայի մինչև 16 տարեկանների արագ շախմատի չեմպիոն Էմին Օհանյանը: Նա 9 հնարավորից վաստակել է 8 միավոր: Հայաստանի հավաքականի անդամ Շանթ Սարգսյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը, իսկ Մամիկոն Ղարիբյանը եզրափակել է լավագույն եռյակը:

​Անդրանիկ Մարգարյանի 12-րդ հուշամրցաշարին մասնակցում են շուրջ 430 պատանիներ և աղջիկներ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերից, ինչպես նաև Արցախի Հանրապետությունից: Այն կանցկացվի տարբեր տարիքային խմբերով (մինչև 8, 10, 12, 14 և 18 տարեկաններ), շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով: Ժամակարգը` 90 րոպե մինչև խաղի ավարտը (յուրաքանչյուր քայլի համար 30 վայրկյան հավելումով):

Հիմնական մրցաշարում սահմանված է միջազգային գրոսմայստերի նորմա։ Այստեղ ուժերը չափում են 10 շախմատիստ, ովքեր հաղթողին կորոշեն շրջանաձև մրցակարգով: Հայաստանի 5 ներկայացուցիչներից միայն գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանն է հաղթանակwv մեկնարկել մրցաշարը:

Հուշամրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 2 500 000 ՀՀ դրամ: Մրցաշարը կավարտվի հունվարի 16-ին:

Related posts

Պատերազմի ժամանակ Իրանը հասկացավ, թե ովքեր են իր բարեկամներն ու թշնամիները. Ադրբեջանը կանգնած էր մեր կողքին. Ղալիբաֆ

ՀՀ, ԱՄՆ, Ֆրանսիայի, Հունաստանի քաղաքացիական առաջնորդներն ու բարձրաստիճան զինվորականները հետևել են «Արծիվ գործընկեր 2026» զորավարժության ընթացքին

Ընտրվեցին Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը. Փաշինյան