Մուհամմեդ Բաշիրին կհանձնարարվի Սիրիայում ձևավորել անցումային կառավարությունը

Իշխանության եկած սիրիական ընդդիմությունը նախատեսել է Մուհամմեդ Բաշիրին հանձնարարել Սիրիայում անցումային կառավարության ձևավորումը, հաղորդում է Al Jazeera-ն՝ հղում անելով աղբյուրներին։

Բաշիրը կրթությամբ ինժեներ է։ 2024 թվականի հունվարից սիրիական ընդդիմությունը նրան վարչապետ է նշանակել այդ ժամանակ իր հսկողության տակ գտնվող տարածքներում։ Մինչ այդ, ընդդիմության իշխող մարմնի օրոք նազբաղեցնում էր զարգացման և հումանիտար հարցերի նախարարի պաշտոնը։

Ավելի վաղ Սիրիայի վարչապետ Մուհամմադ Ղազի ալ Ջալալին հայտարարել էր, որ նախարարների կաբինետը շարունակում է կատարել իր պարտականությունները նույնիսկ Դամասկոսում իշխանությունը զինված ընդդիմությանն անցնելուց հետո։ «Մենք փորձում ենք այնպես անել, որ անցումային շրջանն ընթանա արագ և սահուն»,- ասել է նա։

Ալ Ջալալին նշել է, որ կառավարությունը գործում է ընդդիմության հետ համակարգված։ Նա հավելել է, որ անվտանգության իրավիճակը բարելավվում է։

Related posts

Բոլորս Աստծո սիրելի զավակներն ենք, լինենք միասնական, քայլենք միասին․ Հռոմի նորընտիր պապի ուղերձը

Հռոմի նոր Պապ է ընտրվել Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստը

Վլադիմիր Պուտինը Կրեմլում դիմավորել է Նիկոլ Փաշինյանին