Մոսկվա-Նովոսիբիրսկ չվերթի ինքնաթիռը հետ է վերադարձել. ուղևորը հայտնել է առկա ռումբի մասին

Մոսկվա-Նովոսիբիրսկ չվերթն իրականացնող Boeing 737-800 ինքնաթիռը վերադարձել է Շերեմետևո օդանավակայան այն բանից հետո, երբ ուղևորը հայտնել է ինքնաթիռում առկա ռումբի մասին:

Այս մասին RIA Novosti-ին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը:

«Ինքնաթիռը վերադարձել է մեկնման օդանավակայան, իսկ ռումբի մասին հաղորդած անձը ձերբակալվել է»,- ասել է նա։

Օպերատիվ ծառայությունների մասնագետները ստուգում են ինքնաթիռը։ Միջադեպի հանգամանքներն պարզվում են։

Related posts

Ցավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը