Մոսկվա-Երևան չվերթ իրականացնող ինքնաթիռում ռումբ չի հայտնաբերվել

Մարտի 22-ին՝ ժամը 17։42-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մոսկվա քաղաքի «Վնուկովո» օդանավակայանից Մոսկվա-Երևան չվերթ իրականացնող ինքնաթիռի ուղեբեռում ռումբ կա տեղադրված. ինքնաթիռը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում ժամը 18:20-ին:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Տեղազննման արդյունքում ինքնաթիռի բեռնախցիկում և ուղեբեռներում ռումբ չի հայտնաբերվել:

Related posts

Իսրայելցի զինվորականներն Արևմտյան ափում ռեյդերի ժամանակ տասնյակ պաղեստինցիների են ձերբակալել

Արենիում բախվել են «Kia»-ն և «Mercedes»-ը․ վերջինը բախվել է նաև էլեկտրասյանը և այլ մեքենայի․ կան վիրավորներ

Ապահովագրավճարի պարտավորություն` աշխատանքից ազատվելու դեպքում