Մոսկվա-Երևան չվերթի օդանավի ուղևորի կյանքը փրկել չի հաջողվել

Հուլիսի 10-ին` ժամը 01:15-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության կայանից գծային բաժին ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ուղևոր, 1963թ.ծնված Ամալյա Պ-ի ինքնազգացողությունը վատացել է, որից հետո գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը:

Այս մասին հայտնեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից։

«Օդանավակայան Է մեկնել օպերատիվ-քննչական խումբ։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Փաստաթղթերը հանձնվել են «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին: Կատարվում է նախաքննություն»,-ասաց ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:

Related posts

Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ

Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխաներին

ԱՄՆ-ն պահանջում է Իսրայելի զինված ուժերի դուրսբերումը Գազայից, Լիբանանից և Սիրիայից. 13-րդ ալիք