Մոսկվան և Կիևը հայտնել են փոխադարձ հարվածների մասին

Մոսկվան և Կիևը կրկին հայտնում են փոխադարձ հարվածների մասին: Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալով՝ գիշերվանից խոցվել է ուկրաինական 174 անօդաչու թռչող սարք։ Բելգորոդի մարզում կան զոհեր և վիրավորներ: Վորոնեժի, Կալուգայի, Սմոլենսկի մարզերում ևս հայտնի է տուժածների և ավերածությունների մասին: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն էլ տեղեղեկացրել է, որ մայրաքաղաքի ուղղությամբ արձակված երեք ԱԹՍ է խոցվել։ Թիրախում են եղել Լենինգրադի և Բրյանսկի մարզերը:

Ռուսական ուժերն էլ կրկին հարվածել են Կրիվոյ Ռոգին: Ավելի վաղ Ռուսաստանը համակցված հարված էր հասցրել քաղաքին՝ ամենազանգվածայինը պատերազմի սկզբից ի վեր։ Հաղորդվել է տուժածների և ավերածությունների մասին: Հարվածներ են հասցվել նաև Դնեպրին, հայտնի է 1 զոհի և տուժածների մասին, ձեռնարկություններ են հրդեհվել և ավերվել:

Related posts

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին. ՊՎԾ

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել