Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև բանակցություններին. Պեսկով

Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի միջև բանակցություններին՝ հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակը:
«Երևանից տարբեր մակարդակներով հայտարարություններ ենք լսել, որ միջնորդների կարիք չկա: Երևանն ու Բաքուն ի վիճակի են ինքնուրույն շարունակել բանակցությունները մինչև գործընթացի ավարտը: Մենք աջակցում ենք այդ ջանքերին»,- նշել է Դմիտրի Պեսկովը:
Ըստ Կրեմլի խոսնակի՝ գլխավորն այն է, որ Հարավային Կովկասը մնա կանխատեսելի, խաղաղ և վերածվի բարգավաճման և գործակցության տարածաշրջանի:

Related posts

2026-ի 9 ամիսներին առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու 20,345 դեպք է արձանագրվել

Հրապարակվել է լիցենզավորման ոչ ենթակա ապրանքների ցանկը․ ՊԵԿ

Պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը