Մոսկվան հանդես է գալիս հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ-ի առաքելության տեղակայման օգտին․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի վերջին ագրեսիային, կողմերին կոչ է արել զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել լարվածության նոր սրացման և զոհերի։

«Տվյալ ողբերգական միջադեպը ևս մեկ անգամ ցույց տվեց Հայաստանում տեղակայված եվրոպական դիտորդների աշխատանքի ցածր արդյունավետությունը: Պահանջված ենք համարում պարբերական, ակտիվ աշխատանք իրականացնել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման ուղղությամբ՝ ռուսական խորհրդատվական աջակցությամբ՝ միաժամանակ վստահության ամրապնդման միջոցների ձեռնարկմամբ»,- նշել է Զախարովան։

Նրա խոսքով՝ Մոսկվան հանդես է գալիս սահմանին ՀԱՊԿ-ի առաքելության տեղակայման օգտին․ կազմակերպության մյուս անդամները պատրաստակամություն են հայտնել այդ կապակցությամբ։ «Գնդակը Երևանի դաշտում է»,- հավելել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։

Related posts

Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ «Կիբեռմարտահրավեր»

Ռուսաստանը սպառնում է նոր հարվածներ հասցնել Կիևին, Ուկրաինան դաշնակիցներին խնդրում է ուժեղացնել երկրի օդային պաշտպանությունը

Դե ինչ, պատմություն կերտեցինք միասին. Ալեն Սիմոնյանի վերջին ելույթը որպես ԱԺ նախագահ