Մոսկվան ակնկալում է Բաքվում «Ռուսական տան» հետ կապված հարցի դրական լուծում. Զախարովա

Մոսկվան ակնկալում է, որ Ադրբեջանի մայրաքաղաքում «Ռուսական տան» հետ կապված հարցը դրական լուծում կստանա՝ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա խոսել է նաև Մոսկվայի արձագանքի մասին՝ «Ռուսական տան» գործունեության դադարեցման վերաբերյալ Բաքվից ստացված ծանուցմանը։

«Ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել իրականացնել անհրաժեշտ գործողությունները՝ «Ռուսական տան» գրանցումն ավարտելու համար և դա անել Ադրբեջանի օրենսդրության համաձայն՝ երկկողմ միջկառավարական համաձայնագրի հիման վրա»,- ասել է Զախարովան։

Related posts

Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով. լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով

Ադրբեջանում «1 ազգ, 2 պետություն» լոզունգը պետական մակարդակով հանվել է շրջանառությունից

Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել