Մոսկվայի մերձակայքում խոշոր հրդեհ է բռնկվել

Մերձմոսկովյան Ռամենսկոյե շրջանում պլաստմասե խողովակների արտադրության գործարանում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի մակերեսը կազմել է 2000 քմ, հաղորդում է Mash Telegram-ալիքը։ «Հրդեհն արագորեն տարածվում է նյութերի դյուրավառության և ուժեղ քամու պատճառով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Դեպքի վայրում 70 փրկարար և 22 հատուկ մեքենա կա։ Ձեռնարկության 40 աշխատակիցներ կարողացել են ինքնուրույն տարհանվել։ «Նախնական տվյալներով՝ ներսում կարող են մարդիկ լինել», – նշում է Telegram-ալիքը։

Related posts

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Եվրամիությունը որոշել է սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության շուրջ բանակցությունները