Մյունխենում վարորդը վրաերթի է ենթարկել մի խումբ հետիոտների, առնվազն 28 մարդ վիրավորվել է

Մյունխենում Mini Cooper մեքենան մխրճվել է Verdi արհմիության գործադուլ անող աշխատողների  խմբի մեջ: Ըստ վերջին տեղեկության՝ 28 մարդ է տուժել, որոնցից մի քանիսը ծանր վիճակում են: Բավարիայի վարչապետ Մարկու Սոդերը ենթադրում է, որ կատարվել է նպատակային հարձակում՝ հայտնում է AFP-ին:

Մյունխենի ոստիկանության վարչությունը X սոցիալական ցանցում հայտնել է, որ «մեքենայի վարորդը ձերբակալվել է և վտանգ չի ներկայացնում»։ Հաղորդվում է, որ նա 24-ամյա աֆղանստանցի է, իրավապահներին հայտնի է գողության և թմրանյութերի հետ կապված հանցագործություններով:

ԶԼՄ-ները հիշեցրել են, որ ուրբաթ՝ փետրվարի 14-ին, Մյունխենում սկսվում է անվտանգության հարցով կոնֆերանսը, իսկ փետրվարի 23-ին Գերմանիայում կանցկացվի խորհրդարանի արտահերթ ընտրություն:

Այս պահին Մյունխենում ոստիկանական խոշոր գործողություն է իրականացվում։

Related posts

Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար

Կդառնա քննության առարկա. ՔԿ-ն` ՌԴ-ից Հայաստան բերվող քաղաքացիների ցուցակի մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք