ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը վերանշանակվել են փոխվարչապետների պաշտոններում:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի՝ Մհեր Գրիգորյանին նշանակել փոխվարչապետ»,- ասվում է հրամանագրում:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի՝ Տիգրան Խաչատրյանին նշանակել փոխվարչապետ»,- ասվում է հրամանագրում: