Միքայել Աջապահյանը և փաստաբանների խումբը մեկնում են ՀՀ քննչական կոմիտե. փաստաբան

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և փաստաբանների խումբը մեկնում են ՀՀ քննչական կոմիտե՝ ներկայանալու և քրեադատավարական գործողություններին մասնակցելու: Այդ մասին Մայր Աթոռի տարածքում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց փաստաբան Արա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում հոգևորականների և ոստիկանների միջև հրմշտոց է տեղի ունեցել: Աջապահյանը թեև հայտարարել էր, որ կգնա իրավապահների հետ, սակայն քիչ անց կրկին վերադարձել էր վեհարան:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը և Ոստիկանությունը, ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը, որոշում են կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել: Այս մասին 1Լurer.am-ի հարցմանն ի պատասխան հաստատել էին ՀՀ գլխավոր դատախազությունից:

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ «երկրում ռազմական հեղաշրջում անելու» հայտարարությունների վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել` իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար։

Related posts

Բերման է ենթարկվել Հայրո Զաքարյանը, Գերասիմ Վարդանյանը հրավիրվել է ոստիկանություն. ՀՅԴ

Ես իմ խոսքերից հետ չեմ կանգնում. Միքայել Սրբազանը գնում է ՔԿ

Մարուքյանն առաջարկում է իր փոխարեն վարչապետի թեկնածու առաջադրել Աջապահյանին և իմփիչմենթ սկսել