Միքայել Աջապահյանը Մայր Աթոռից ոտքով քայլում է դեպի ՔԿ

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Մայր Աթոռից ոտքով քայլում է Քննչական կոմիտե: Քաղաքացիները երթով շարժվում են նրա հետևից։

«Մեքենայով չթողեցիք, ոտքով եմ գնում Երևան»,- ասաց նա ներկաներին և շարունակեց քայլել:

Ավելի վաղ փաստաբան Արա Զոհրաբյանը հայտարարեց, որ Աջապահյանը և փաստաբանների խումբը մեկնում են ՀՀ քննչական կոմիտե՝ ներկայանալու և քրեադատավարական գործողություններին մասնակցելու: Այս հայտարարությունից հետո Միքայել Աջապահյանը նստեց ավտոմեքենան, որպեսզի մեկնի ՔԿ, սակայն Մայր Աթոռի տարածքում հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին նրան հեռանալ՝ փակելով նրա ավտոմեքենայի ճանապարհը:

Հիշեցնենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում հոգևորականների և ոստիկանների միջև հրմշտոց է տեղի ունեցել: Աջապահյանը թեև հայտարարել էր, որ կգնա իրավապահների հետ, սակայն քիչ անց կրկին վերադարձել էր վեհարան:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը և Ոստիկանությունը, ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը, որոշում են կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել: Այս մասին 1Լurer.am-ի հարցմանն ի պատասխան հաստատել էին ՀՀ գլխավոր դատախազությունից:

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ «երկրում ռազմական հեղաշրջում անելու» հայտարարությունների վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել` իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար։

Related posts

Կենսաչափական նոր անձնագրի գինը, հին փաստաթղթերի վավերականությունն ու քաղաքացիների տվյալները․ պարզաբանում

ՀՀ-ում նոյեմբերի 1-30-ը կդրոշմավորվեն բժշկական արտադրանքը, դեղորայքը, կոշկեղենը, տան և ինտերիերի պարագաները

Նիկոլ Փաշինյանը և Սլովենիայի ԱԳ նախարարը քննարկել են տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցեր