Միքայել Աջապահյանը կշարունակի մնալ կալանավորված

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքը երկարաձգվել է մեկ ամսով:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստում բավարարվել է Աջապահյանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունը, նրա տեսակցությունների սահմանափակումները մասամբ վերացվել են:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ունենալով արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան և հանդիսանալով Հայ առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով զանգվածային լրատվության միջոցներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ներքին և արտաքին քաղաքականության հետ կապված հարցերի վերաբերյալ ՀՀ կառավարության դիրքորոշումներին, օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները, նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև՝ 2025 թվականի հունիսի 21-ին՝ հարցազրույցների ընթացքում, հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր

Related posts

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Գոհար Մելոյանը, Ավետիս Առաքելյանը և Լիլիա Շուշանյանը ինքնաբացարկի դիմում են գրել

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները