Միքայել Աջապահյանը դեպի ՔԿ ճանապարհը շարունակեց մեքենայով

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը Մայր Աթոռի տարածքից դուրս գալուց հետո դեպի Քննչական կոմիտեի ճանապարհը շարունակեց ավտոմեքենայով:

Ավելի վաղ փաստաբան Արա Զոհրաբյանը հայտարարել էր, որ Աջապահյանը և փաստաբանների խումբը մեկնելու են ՀՀ քննչական կոմիտե՝ ներկայանալու և քրեադատավարական գործողություններին մասնակցելու: Այս հայտարարությունից հետո Միքայել Աջապահյանը նստեց ավտոմեքենան, որպեսզի մեկնի ՔԿ, սակայն Մայր Աթոռի տարածքում հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին նրան հեռանալ՝ փակելով ավտոմեքենայի ճանապարհը:

Հիշեցնենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում հոգևորականների և ոստիկանների միջև հրմշտոց է տեղի ունեցել: Աջապահյանը թեև հայտարարել էր, որ կգնա իրավապահների հետ, սակայն քիչ անց կրկին վերադարձել էր վեհարան:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը և Ոստիկանությունը, ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը, որոշում են կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Միքայել Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել: Այս մասին 1Լurer.am-ի հարցմանն ի պատասխան հաստատել էին ՀՀ գլխավոր դատախազությունից:

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի՝ «երկրում ռազմական հեղաշրջում անելու» հայտարարությունների վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել` իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար։

Related posts

Ոստիկական ուժերը ՔԿ-ի շենքի դիմացից սկսել են քաղաքացիների բերման ենթարկել

Արտուշ Գաբրիելյանը կալանքից ազատ արձակվեց

Աջապահյանը ինքնակամ ներկայացավ Քննչական կոմիտե․ ՈՒՂԻՂ