Միրզոյանն ու Բրենդան Հենրեհենը քննարկել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» կյանքի կոչմանն առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Բրենդան Հենրեհենին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Զրուցակիցները քննարկել են հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը, այդ թվում՝ օգոստոսի 8-ին ստորագրված երկկողմ հուշագրերի կյանքի կոչման միջոցով: Անդրադարձ է կատարվել էներգետիկայի, արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության հնարավորություններին:
Արարատ Միրզոյանը և Բրենդան Հենրեհենին քննարկել են նաև Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հռչակագրի իրականացմանն, այդ թվում՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) կյանքի կոչմանն առնչվող հարցեր:
Երկուստեք ընդգծվել է համաձայնեցած սկզբունքների հիման վրա հաղորդակցությունների և ենթակառուցվածքների ցանցի ընդլայնման կարևորությունը՝ ինչպես տարածաշրջանային խաղաղության, այնպես էլ ավելի լայն աշխարհագրությամբ փոխկապակցվածության ավելացման համատեքստում:
Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել ամերիկյան կողմի շարունակական ջանքերն ու ցուցաբերվող աջակցությունը:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել միջազգային ու տարածաշրջանային զարգացումների շուրջ:

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ