Միրզոյանը և Արաղչին կարևորել են ռազմավարական գործընկերության զարգացման համատեքստում ձեռք բերված պայմանավորվածությունները

Օգոստոսի 19-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ, որը Երևան էր ժամանել Իրանի նախագահի պատվիրակության կազմում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին կարևորել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության զարգացման համատեքստում ձեռք բերված պայմանավորվածությունները և քննարկել այդ ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները:
Ի շարունակություն ղեկավարների մակարդակով կայացած քննարկման՝ Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարներն անդրադարձել են նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման միջոցով ընձեռնվող հնարավորություններին և այս հարցում ձևավորված փոխըմբռնմանը:

Related posts

«Կառավարության կադրային բանկում» ընդգրկվել է 29 երկրից 269 թեկնածու, նրանց շուրջ 93 տոկոսն ունի հայկական արմատներ. Նիկոլ Փաշինյան

Ժողովրդի ցուցաբերած աջակցությունը հարկավոր է արդարացնել. Պուտինը՝ Պետդումայի ընտրության մասին

Հայաստանն ունի հանձնառություն և հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը․ Արփինե Սարգսյան