Միտված ենք ամրապնդելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պաշտպանությունը. Բլինքեն

Վաշինգտոնը Երևանի հետ համագործակցում է պաշտպանության ու անվտանգության ոլորտներում՝ նշել է ԱՄՆ պետքարտուղարը ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրման ժամանակ:

«Մասնավորապես, միտված ենք ամրապնդելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պաշտպանությունը իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,- հայտարարել է Էնթոնի Բլինքենը:

Նա տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ ԱՄՆ-ից սահմանային  անվտանգության հատուկ թիմ է ժամանելու Հայաստան՝ ամրապնդելու անվտանգության ուղղությամբ համատեղ աշխատանքը: Բլինքենի խոսքով՝ կշարունակվի նաև Eagle Partner ձևաչափի շրջանակում համագործակցությունը:

Պետքարտուղարը նաև նշել է, որ Հայաստանը միանում է Իսլամական պետության դեմ պայքարի գլոբալ կոալիցիային: «Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի այս հանձնառությունը»,- ասել է Բլինքենը:

Related posts

Ռուսաստանի դեմ կիրառվել է ավելի քան 30000 պատժամիջոց. Պուտին

Քննարկվել են Հայաստանի և Լեհաստանի զինված ուժերի միջև համագործակցության զարգացման ու ընդլայնման հնարավորությունները

Tour of Armenia-ի երկրորդ փուլում հաղթել է իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո Իակոմոնին