Միջազգային հանրությանը պետք է, որ Երևանը, Բաքուն, հայերն ու ադրբեջանցիները կամք դրսևորեն՝ առաջ գնալու. Ավստրիայի ԱԳ նախարար

Արցախյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանում առկա են մի շարք հումանիտար բնույթի խնդիրներ. խոսքը առաջին հերթին գերիների և քաղաքացիական անձանց մասին է, որոնք շարունակում են պահվել Բաքվում: Ադրբեջանը հրաժարվում է նրանց վերադարձնել: Մյուս կարևոր խնդիրը միջազգային կառույցների մուտքի արգելափակումն է Արցախ: Ինչպե՞ս եք տեսնում այս հարցերի հանգուցալուծումը: Այսօրվա ասուլիսի ընթացքում «Լուրեր»-ի հարցին Ավստրիայի Եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը պատասխանեց.

«Ես հավատում եմ, և մենք տեղյակ ենք, որ բազմաթիվ շահագրգիռ կողմեր մտադիր են բարի գործեր իրականացնել: Ունենք անմիջական հարևաններ, Մինսկի խմբի համանախագահությունը, և ինչ էլ լինի, պետք է գործընթացն ուղղորդենք ԵԱՀԿ-ի շրջանակներում: Միջազգային հանրությունը չի կարող փոխարինել կողմերի քաղաքական կամքը: Միջազգային հանրությանը պետք են Երևանը, Բաքուն, հայերն ու ադրբեջանցիները, որ կամք դրսևորեն՝ առաջ գնալու: Գիտենք, որ վերքը դեռևս բաց է»:

Ավստրիայի ԱԳ նախարարը ճիշտ քայլերի դիմելու պատրաստակամություն տեսնում է:

Related posts

Շրջանառության հարկի հաշվիչ՝ ՊԵԿ պաշտոնական կայքէջում

Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել

Անհայտ կորածի ընտանիքները ևս 2 ամիս սոցիալական աջակցություն կստանան ամսական 300 հազար դրամի չափով