ՄԻՊ-ը խստորեն դատապարտում է ԱԺ-ում պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտում է հուլիսի 8-ին Ազգային ժողովում պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ-ի աշխատակազմը:

«Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ»:

Պատգամավորական էթիկայի հարցերը քննող պատշաճ մեխանիզմների ձևավորումն օրակարգային անհրաժեշտություն է»,- ասված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԺ դահլիճը լքող Արթուր Սարգսյանի և պատգամավորների միջև լեզվակռիվ է սկսվել, որը վերածվել է հրմշտոցի:

Related posts

Դպրոցներից մեկի 11-ամյա աշակերտը դասից փախչելիս պատուհանից ցատկելու հետևանքով ստացել է փայծաղի պատռվածք

Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը

Ողբերգական դեպք Գյումրիում․ ավտոկայանման վեճը ավարտվել է դանակահարությամբ և սպանությամբ