Միշուստինը երկօրյա այցով կմեկնի Ադրբեջան

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը երկօրյա այցով այսօր կմեկնի Ադրբեջան, հաղորդում է ՌԴ կառավարության գրասենյակը։

Նա հանդիպում կունենա երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ինչպես նաև բանակցություններ կանցկացնի վարչապետ Ալի Ասադովի հետ։

Սպասվում է, որ առաջիկա շփումների ընթացքում քաղաքական գործիչները կդիտարկեն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացումը։ Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերական, մշակութային, հումանիտար և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համատեղ նախագծերի խթանմանը։ Նախատեսվում է մի շարք միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթերի ստորագրում։

Related posts

Արաղչին հայերենով շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Տնային կալանքի տակ գտնվող 398 քաղաքացիներ մասնակցել են ընտրություններին․ Պրոբացիայի ծառայություն

Ընդդիմության «բացահայտման» շնորհիվ ՔՊ-ի ձայները միայն այս երկու տեղամասում ավելացան 650-ով. Վահագն Ալեքսանյան