Մինչև օգոստոսի 1-ը գազի սակագնի վերանայման գործընթաց է ձեռնարկվելու. ՀԾԿՀ նախագահ

«Մինչև օգոստոսի 1-ը գազի սակագնային տարին էր, և սակագնի վերանայման գործընթաց ձեռնարկվելու է: Փոխարժեքն ընդհամենը մի գործոն է, որն ազդում է այդ սակագնի ձևավորման վրա»-այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

«Իհարկե, փոխարժեքը դրական է ազդել այս գործընթացում, բայց չմոռանանք, որ մեր սպառողների շուրջ 70%-ն արդեն օգտվում է փոխարժեքի նվազեցումից:

Միայն բնակչության համար է, որ սահմանված է դրամային սակագին, իսկ մնացած 70% սպառողի համար սահմանված է փոխարժեքի բանաձև, և արդեն իսկ իրենց բացարձակ ամսական վճարումները նվազել են»,- ասաց նա:

Related posts

2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ

Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ

Կառավարության նիստ | ՈՒՂԻՂ