Մի՛ վստահեք ԱԱԾ կամ ԿԲ աշխատակից ներկայացողների կեղծ զանգերին. ՆԳՆ-ի կոչը

Ներքին գործերի նախարարության կիբեռոստիկանությունը քաղաքացիներին կրկին զգոնության կոչ է անում կեղծ հեռախոսազանգերի հետ կապված, որոնց ընթացքում քաղաքացիներից պահանջում են, օրինակ, հաշիվներից գումար հանել:

«Հարգելի հայրենակիցներ, երբ Ձեզ զանգահարում և ներկայանում են ԱԱԾ, Կենտրոնական կամ որևէ այլ բանկի աշխատակից և տարբեր պատրվակներով պահանջում են Ձեր բանկային հաշիվներից հանել գումարը և իրենց կողմից տրամադրած հաշվեհամարում լիցքավորել այն (Ձեզանից կարող են պահանջել կրիպտոակտիվային ծառայություն մատուցող բանկոմատներից QR կոդը նկարել և ուղարկել իրենց) մի՛ վստահեք:

Դրանով Դուք Ձեր ֆինանսական միջոցները տրամադրում եք հանցագործներին»:

Ֆինանսական այս զեղծարարությունը կանխելու նպատակով Քրեական ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը ակտիվ համագործակցություն է հաստատել կրիպտոտերմինալային ծառայություն մատուցող SKYLABS ընկերության հետ, որի արդյունքում հիշյալ տերմինալներով իրականացված զեղծարարությունները ամբողջովին կկանխվեն, իսկ մուտքագրված գումարը հանցագործները չեն կարողանա տնօրինել»,- ասված է հաղորդագրությունում:

Related posts

Հայաստանն ու Չեխիան խորացնում են համագործակցությունը ջրային ոլորտում

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Շիրակի մարզում ամփոփվել է 2025-26 ուստարին. կայացել է ամենամյա օգոստոսյան խորհրդակցությունը