Մեֆեդրոնը գնել էր Տելեգրամի միջոցով. Շիրակի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արթիկի Տուֆագործների փողոցի բնակիչ 35-ամյա տղամարդը ապօրինի պահում և օգտագործում է թմրանյութ:

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ապրիլի 18-ին` ժամը 18:20-ին, Գյումրի քաղաքի Կարմիր բերդի փողոցում տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց կապույտ կպչուն ժապավենով փաթեթավորված զանգված: Ըստ 35-ամյա արթիկցու` փաթեթում մեֆեդրոն տեսակի թմրանյութ է, որը ձեռք էր բերել տելեգրամյան մի կայքէջի միջոցով:

Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են:

Related posts

Հայաստանի բասկետբոլի հավաքականն ընկերական խաղում հաղթել է Իռլանդիային

Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել հրդեհի տարածումը

Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են