Մեր ցավն ու ուրախությունը ընդհանուր են. ՀՀ վարչապետը Նոր տարվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել եզդիական համայնքի ներկայացուցիչներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին եզդիական Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի կապակցությամբ:

Ուղերձում ասված է.

«Հայաստանի եզդիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի տոնի կապակցությամբ: Մաղթում եմ, որ մեր երկրի եզդիների համար նոր տարին լինի հաջողությունների, երջանկության ու առատության տարի, և որ մեր եզդի հայրենակիցները պահպանեն ու զարգացնեն իրենց ազգային լեզուն ու մշակութային ավանդույթները:

Մեր ցավն ու ուրախությունը ընդհանուր են: Այսօր մենք կիսում ենք ձեր ուրախությունը, և համոզված եղեք, որ մենք պատրաստ ենք եղբայրաբար կիսել նաև ձեր հոգսերը, որ ձեր համայնքի խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են: Մալաքե Թաուսը իր հետ բերում է նոր հույս և երազանք, ուստի մաղթում եմ, որ նոր տարում խաղաղ և ապահով լինի մեր տարածաշրջանը, և դաժան փորձությունները մնան անցյալում:

Ամենայն բարիք ձեզ, սիրելի՛ հայրենակիցներ»:

Related posts

Վլադիմիր Զելենսկու նվերը մորը

27 365 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 437 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

Զննությամբ հայտնաբերվել են կանեփի 160 թուփ և կանեփանման զանգվածով տարաներ