Մեր պատմության մեջ առաջին անգամ է, որ ժողովուրդը, որպես սուբյեկտ, կարող է ազդեցություն ունենալ սեփական ապագայի ձևավորման հարցում․ Հայկ Կոնջորյան

Մեր պատմության մեջ առաջին անգամ է, որ իր համար բախտորոշ հարցերում, ժողովուրդը, որպես սուբյեկտ, կարող է որոշում կայացնել և ազդեցություն ունենալ սեփական ապագայի ձևավորման հարցում: Ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։

«Մինչ այս, բոլոր նման իրավիճակներում, ժողովուրդը խաղից դուրս է եղել, բայց վերջնարդյունքում` ինքն է փակել հաշիվը: Կլինի դա պետականության կորուստ, թե պետության համար մեկ այլ վճռական որոշում, նախկին կառավարիչները, երբեմն բարձրաստիճան հոգևորականների հետ միասին, որոշել են ժողովրդի փոխարեն` նրա թիկունքի հետևում: Այսօր էլ, ահաբեկչության միջոցով իշխանություն զավթելու ձգտումները, կրկին ժողովրդի թիկունքում ժողովրդի հարցը լուծելու փորձ է:

Ի դեպ, սա ձեռք է տալիս կայսրություններին, որովհետև ամբողջ ժողովրդի հետ պայմանավորվել դժվար է, իսկ մի քանի հոգու հետ, որոնք չունեն ժողովրդի մանդատը` հեշտ: Ահա թե ինչու, ժողովրդի մասնակցությունն այս օրերի խոսակցությանը, նույնիսկ չափից ավելի թեժ բանավեճերի տեսքով, ժողովրդի իշխանության դրսևորման ձև է:

Շատերը բողոքում են, որ այս քաղաքական թոհուբոհի մեջ մարդկանց նյարդերը տեղի են տալիս: Այո, դա բոլոր ժողովրդավարությունների անհրաժեշտ պայմանն է: Ավելի լավ է ունենալ անհանգիստ նյարդեր, քան հանգիստ բռնապետություն»,- գրել է նա:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ