Մեր ժողովուրդը հոգևոր կյանքի շատ մեծ պակաս ունի. Անահիտ Ավանեսյան

Մեր ժողովուրդը հոգևոր կյանքի շատ մեծ պակաս ունի, և մենք զգում ենք՝ ամեն անգամ մարդիկ ինչպես են ուրախությամբ գալիս իրենց հոգևոր կարիքները բավարարելու, նաև կիրակի օրը նվիրելու Աստծուն: Այս մասին «Լուրերի» թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Սա շատ կարևոր է, և սրանից կարելի է միայն ուրախանալ, որովհետև մենք տեսնում ենք մեր ժողովրդի հոգևոր արթնությունը, որը մեր երկրի բարօրության անքակտելի մասն է»,- ասել է Ավանեսյանը:

Հարցին՝ մասնակցելով վարչապետի մասնակցությամբ պատարագներին, ի՞նչ է դա փոխում մեր հասարակության ընկալման մեջ, առողջապահության նախարարը նշեց՝ յուրաքանչյուրը գալիս է հոգու փրկության, մեղքերի թողության, օրհնություն ստանալու համար:

«Իհարկե, եկեղեցին էլ համայնք է, մեկս մյուսով ենք ուժեղանում, լցվում, իրար հետ հաղորդակցությունը ևս շատ կարևոր է»,- ընդգծել է նախարարը:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցում ներկա էր Տեր Երվանդ քահանա Բաբայանի ձեռամբ մատուցվող պատարագին:

Անահիտ Ավանեսյանը ևս մասնակցում էր պատարագին:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ