Մեր ընկերների և դաշնակիցների թվում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանը. Սերգեյ Կոպիրկին

Շնորհիվ պատմականորեն եղբայրական և դաշնակցային հարաբերությունների՝ մեր ընկերների և դաշնակիցների թվում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ պետական ընդունելության ժամանակ ունեցած իր ելույթի ընթացքում ընդգծել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Այս տարի մենք նշում ենք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և Բարեկամության, համագործակցության ու փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը։ Այս տասնամյակների ընթացքում մեր երկրների միջև համագործակցությունը տարբերվել է ինտենսիվ, վստահելի բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ, տարբեր նախարարությունների և գերատեսչությունների գծով ակտիվ փոխգործակցությամբ: Հետևողականորեն զարգացել և շարունակում են զարգանալ տնտեսական կապերը. 2021 թվականի արդյունքներով՝ ապրանքաշրջանառությունը գերազանցել է մինչհամաճարակային ցուցանիշները և կազմել շուրջ 2,6 մլրդ ԱՄՆ դոլար: Ռուսաստանը պահպանում է Հայաստանի հիմնական և հուսալի տնտեսական և ներդրումային գործընկերոջ դիրքերը։ Ընդլայնվում է մեր մշակութային, կրթական և հումանիտար համագործակցությունը: Առանցքային նշանակություն ունի երկկողմ արդյունավետ համագործակցությունը անվտանգության ոլորտում՝ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային: Մեր երկրներն ակտիվորեն փոխգործակցում են միջազգային հարթակներում և ընդհանուր ինտեգրացիոն միավորումների՝ ԵԱՏՄ- ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում»,- ասել է դեսպանը:

Դեսպանն ընդգծել է, որ Ռուսաստանն ակտիվորեն աջակցում և աջակցելու է այն ամենին, ինչը նպաստում է Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ և անվտանգ զարգացման համար հիմքի ստեղծմանը։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը, գործընկերների հետ սերտ փոխգործակցությամբ համառ և լարված աշխատանքներ է տանում տարածաշրջանային խնդիրների լուծման առումով, որոնք ուղղված են թե՛ տրանսպորտային և տնտեսական կապերի բացմանը, թե հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավմանը, Հայաստանի և Թուրքիայի միջև նորմալ, լիարժեք հարաբերությունների ձևավորմանը:

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ