«Մերսեդես»-ը վրաերթի է ենթարկել 2 քաղաքացու․ նրանցից մեկը մահացել է

Օգոստոսի 9-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 10:30-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, ապա մի քանի պտույտ շրջվելով՝ էլ կողաշրջված հայտնվել դաշտում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վրաերթի ենթարկվածները ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

«Սպիտակ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Սպիտակի բաժին, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է, իսկ մյուս՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող վիրավորին Երևանի համապատասխան հիվանդանոց տեղափոխելու համար ժամանել է սանավիացիան։

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները ազգականներ են և երթևեկելի գոտուց դուրս ծառի տակ ընդմիջում անելիս են եղել, երբ Mercedes-ը վրաերթի է ենթարկել։

Related posts

Մոսկվային մոտենալիս ավելի քան 50 ԱԹՍ է խոցվել․ գիշերը ՌԴ շրջաններում ոչնչացվել է 419 անօդաչու

Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄ

Պայմանագրային զինծառայողը Վանաձորում օդաճնշիչ ատրճանակով կրակել է գետնին. հրապարակված լուսանկարները չեն համապատասխանում իրականությանը. ՔԿ