Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

ԱՄՆ-ը հետևում է ուղղաթիռի վթարի մասին հաղորդագրություններին, որում գտնվել Է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Պետդեպարտամենտից:

«Մենք ուշադիր հետեւում ենք Իրանում ուղղաթիռի հնարավոր կոշտ վայրէջքի մասին հաղորդագրություններին, որում եղել են երկրի նախագահն ու ԱԳ նախարարը»,-հայտնել են ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդել էինք, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել Ադրբեջանի տարածքում։

Շուրջ 4 ժամ է Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի որոնումները շարունակվում են։

Related posts

ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է անօրինական միգրացիայի հերթական դեպքը

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը դադարեցնում է իր լիազորությունները