Մենք շարունակում ենք լինել ԵԱՏՄ անդամ և շարունակում ենք խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ. Կոստանյան

ՀԱՊԿ-ի մասով մենք ուղիղ տեքստով ասում ենք, որ այսպես երկար չի կարող մնալ: Ի վերջո, եթե ՀԱՊԿ գործընկերները, այդ թվում՝ ՌԴ-ն, հանդես չգան հայտարարություններով, որոնց մասին խոսվել է դեռևս տարիներ առաջ՝ ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ հարձակումից հետո, ապա Հայաստանը կկայացնի իր վերջնական որոշումը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի՝ ՀԱՊԿ-ին և Հայաստանի՝ ԵԱՏՄ-ի անդամակցությանն առնչվող հայտարարություններին:

«Ինչ վերաբերում է Եվրասիական տնտեսական միությանը, ապա մենք շարունակում ենք լինել ԵԱՏՄ անդամ և շարունակում ենք խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ: Այն պահին, երբ անհրաժեշտություն կառաջանա հստակ որոշումներ կայացնելու, նման որոշումներ կկայացվեն»,- ասաց նա:

Related posts

Լքված նորածինը ծնվել է օգոստոսի 10-ին և ոչ հիվանդանոցային պայմաններում, մոտ 2,5 կգ քաշով աղջիկ է. բժիշկ

Ատրճանակներ, դանակներ, կռփազենք և թմրանյութ․ ՆԳՆ ոստիկանությունը հերթական ուժեղացված ծառայությունն է իրականացրել

Գյումրու տնակների հարցը՝ թվերով խճճված․ ո՞վ ունի պետության աջակցության իրավունք