Մենք մեզ պատասխանատու չենք համարում մարդկային կորուստների համար. Պուտին

Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ երկրի իշխանություններն «իրենց պատասխանատու չեն համարում մարդկային կորուստների համար», քանի որ, իր խոսքով, իրենք «չեն սկսել այս պատերազմը»։ Պուտինը պնդել է, որ 2022 թվականի փետրվարի 24-ին Ուկրաինայում պատերազմի սկսվելը Ռուսաստանի զինված ուժերի հարկադիր օգտագործում է՝ «ավարտելու այն պատերազմը, որը սկսել էր Կիևի ռեժիմը արևմտյան երկրների աջակցությամբ՝ Ուկրաինայում 2014 թվականի պետական հեղաշրջումից հետո»։

Ռուսաստանի ղեկավարն այս հայտարարությունն արել է ուրբաթ՝ դեկտեմբերի 19-ին, 2025 թ. ամփոփման ժամանակ։ Նա նաև նշել է, որ Ռուսաստանը համաձայնել է Միացյալ Նահանգների առաջարկած փոխզիջումներին՝ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև 2025 թվականի օգոստոսին Անքորիջում կայացած հանդիպման ժամանակ։

Պուտինը նշել է, որ Թրամփի հետ հանդիպման ժամանակ ռուսական կողմը «համաձայնեցրել է և գործնականում համաձայնել է» ամերիկյան կողմի առաջարկներին։ «Հետևաբար ասել, որ մենք մերժում ենք որևէ բան, բացարձակապես սխալ է և որևէ հիմք չունի»,- պնդել է ՌԴ նախագահը։ Նա հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների և պատերազմի խաղաղ ավարտի, բայց այժմ «գնդակն ամբողջությամբ Ուկրաինայի և եվրոպական երկրների դաշտում է»։

Related posts

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել

ԱՄԷ նախագահը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով և մաղթել բարգավաճում

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան