Մենք կողջունենք խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրումը․ Պեսկով

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների՝ Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը՝ նշելով․

«Մենք, բնականաբար, ողջունում ենք նման ուղիղ երկխոսության փաստը, մեկ անգամ չէ, որ տարբեր մակարդակներում հայտարարել ենք՝ մենք կողջունենք խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրումը։ Հենց նման պայմանագրի ստորագրումն էլ կդառնա շատ կարևոր գործոն, որը թույլ կտա տարածաշրջանում կանխատեսելիություն, կայունություն ու խաղաղություն ապահովել։ Մենք ամբողջությամբ աջակցում ենք այդ գործընթացին»։

Related posts

Բելառուսում արգելվել է հայկական «Երևան 2800» կոնյակի վաճառքը

Արարատ Միրզոյանը երիտասարդների հետ կքննարկի ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները

Փրկարարի օրվան ընդառաջ վարչապետը հանդիպել է ՆԳՆ կրթահամալիրի ուսանողների հետ