Մենք Թուրքմենստանում բարձր ենք գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները. Սերդար Բերդիմուհամեդովը՝ Փաշինյանին

Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովն անկեղծ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերընտրվելու առիթով։

«Մենք Թուրքմենստանում բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունները, որոնք հիմնված են իրավահավասարության, փոխադարձ հարգանքի և վստահության սկզբունքների վրա։ Վստահ եմ, որ դրանք հետագայում ևս կզարգանան և կխորանան փոխշահավետ համագործակցության ոգով՝ ի շահ մեր ժողովուրդների»,- ուղերձում նշել է պետության ղեկավարը։

Օգտվելով այս հաճելի առիթից՝ Թուրքմենստանի նախագահը վարչապետ Նիկոլ Փաշինյանին մաղթել է քաջառողջություն և մեծ հաջողություններ պատասխանատու պետական գործունեության մեջ՝ ի նպաստ Հայաստանի բարեկամ ժողովրդի խաղաղության, բարեկեցության և բարգավաճման։

Related posts

Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ․ կասեցվել է դրանց վաճառքը

Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորների մարմիններ են փոխանակել

Գևորգ Պապոյանը ԵԱՏՄ խորհրդի նիստին ներկայացրել է Հայաստանի ագրոարդյունաբերական համալիրի զարգացման առաջնահերթությունները