Մեկ օրում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 195 դեպք

Հունվարի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 166427 դեպք, որոնցից 156053-ն` առողջացած, 3056-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6557 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 641626 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 2144 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 195 նոր դեպք: Ունենք 649 առողջացած և մահվան 4 դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 761 է:

Related posts

ՏԿԵՆ-ում ԱՄՆ պետքարտուղարի՝ անվտանգային աջակցության հարցերով փոխտեղակալի հետ քննարկվել է էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերի ընթացքը

Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԱՄՆ-ն շուրջ 1,4 միլիոն դոլար արժողությամբ տրանսպորտային միջոցներ և մասնագիտացված սարքավորումներ է նվիրաբերել ԱԱԾ սահմանապահ զորքերին