Մեկնարկել է Միրզոյան-Լավրով առանձնազրույցը

Երևանում մեկնարկել է ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների՝ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի առանձնազրույցը։

ՌԴ արտգործնախարարն իր աշխատանքային այցը սկսել է «Մայր Հայաստան» հուշարձանի անմար կրակի մոտ ծաղկեպսակ դնելով։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ նշել է՝ Լավրովի հայաստանյան այցի ընթացքում ակնկալվում է, որ Ռուսաստանի արտգործնախարարին կընդունեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը և նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Related posts

Ռուսաստանը խստացրել է ԱՊՀ որոշ երկրներ կանխիկ միջոցների դուրսբերման կանոնները

Ձերբակալվել է Վահրամ Սահակյանը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել է մոտ 15 մլն դրամի վարկ․ նախաձեռնվել է քրվարույթ