«Մելիսա»-ն դարձել է վերջին 90 տարվա ընթացքում ամենահզոր փոթորիկը

Ճամայկայում և Կուբայում արձանագրված «Մելիսա» փոթորիկը դարձել է ամենահզորը վերջին 90 տարվա ընթացքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ֆրանս-պրես»-ը՝ հղում անելով մետեովերլուծության տվյալներին։

«Մելիսա»-ն կրկնել է 1935 թվականին ափերին հասած ամենահզոր փոթորկի ռեկորդը»,- նշում է գործակալությունը։

«Ֆրանս-պրես»-ը հիշեցնում է, որ 1935 թվականին փոթորիկն ավերել էր Ֆլորիդայի ափերը՝ 300 կմ/ժ արագությամբ։

Ըստ կանխատեսումների՝ փոթորիկը հոկտեմբերի 29-ին կհասնի Բահամյան կղզիներ, իսկ հոկտեմբերի 30-ին՝ Բերմուդյան կղզիներ։ 

Հոկտեմբերի 28-ին փոթորիկը մոլեգնել է Ճամայկայում, որտեղ առնվազն 3 մարդ էր զոհվել, հարյուր հազարավոր մարդիկ մնացել էին առանց էլեկտրականության։ Ճամայկայի վարչապետ Էնդրյու Հոլնեսը երկրում արտակարգ դրություն էր հայտարարել։ 

Հայիթիում փոթորիկի զոհ է դարձել երեք, Դոմինիկյան Հանրապետությունում՝ մեկ մարդ։

 

Related posts

Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանի հարավին

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին