Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքներից տարհանվել է 6 աճյուն

Պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր շարունակվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում:

Հայտնաբերվել է 3 հայ զինծառայողի աճյուն: Եվս 3 աճյուն ադրբեջանական կողմը ռուսական խաղաղապահ առաքելության զորակազմի միջնորդությամբ հայկական կողմին է փոխանցել Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Շեխեր համայնքների հատվածում:

Ընդհանուր առմամբ, այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տարհանվել է 6 աճյուն: Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաննությունից հետո:

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների արդյունքում տարհանվել է 1629 աճյուն:

Related posts

Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել. Փաշինյան

Ասում է՝ մենք մեր ձևով ենք միջամտելու. հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ. Փաշինյանը՝ Կարապետյանին

ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորում է չայցելել ՀՀ-ում Իրանի հյուպատոսություն, առևտրի կենտրոն, մզկիթ