Մարտունու շրջանից հայտնաբերվել է ևս 3 աճյուն

Արցախի ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատներն այսօր որոնողական աշխատանքների արդյունքում Մարտունու շրջանի թշնամու վերահսկողության տակ անցած հարավ-արևելյան թևից հայտնաբերել և տարհանել են ևս 3 զոհված զինծառայողի աճյուն:  Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությունում աշխատանքներն արդյունք չեն տվել:

Որոնումները կշարունակվեն վաղը՝ Հադրութի շրջանում:

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից հայտնաբերվել է ընդհանուր 1502 աճյուն:

Related posts

Հայտնի են Լեջան բնակավայրի քվեարկության նախնական արդյունքները

Արթիկի Նոր Կյանք բնակավայրում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 533 ձայն

Շնորհակալ ենք, տղաներ. վարչապետը՝ Համլետ Մանուկյանին և Արթուր Դավթյանին