Մարտունի և Մարտակերտ քաղաքներում նախատեսվում են չպայթած զինամթերքների վնասազերծման աշխատանքներ

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունից իրազեկում են, որ չպայթած զինամթերքների վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի և Մարտակերտ քաղաքների, Մարտակերտի շրջանի Աղաբեկալանջ, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան գյուղերի մոտակայքում:
«Պայթյունի ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվեք՝ սակրավորներն են աշխատում:
Տեղեկատու հեռախոս՝ 911»,- ասված է հաղորդագրությունում:

Related posts

2026-ի 9 ամիսներին առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու 20,345 դեպք է արձանագրվել

Հրապարակվել է լիցենզավորման ոչ ենթակա ապրանքների ցանկը․ ՊԵԿ

Պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը