Մարմնամարզության եվրոպական ֆեդերացիան որոշում է կայացրել 2027 թ. մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը շնորհել Երևանին. Արայիկ Հարությունյան

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Մարմնամարզության եվրոպական ֆեդերացիան քիչ առաջ որոշում է կայացրել 2027 թվականի մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը շնորհել Երևանին:

«Շնորհավորում եմ, և սկսում ենք նախապատրաստվել այս նշանակալի իրադարձությանը: Այս մարզաձևից նման մեծ առաջնություն Հայաստանում կանցկացվի առաջին անգամ»,- գրել է Հարությունյանը:

🇦🇲Մարմնամարզության եվրոպական ֆեդերացիան քիչ առաջ որոշում է կայացրել 2027 թվականի մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը…

Опубликовано Arayik Harutyunyan Суббота, 28 января 2023 г.

Related posts

Եկատերինբուրգում ձերբակալվել են ադրբեջանական սփյուռքի առաջնորդ, «Բաքու Պլազա»-ի սեփականատեր Շիխլինսկին և որդին

Նախարար Միրզոյանը և ԵՄ բարձր ներկայացուցիչ Կալլասը հայտարարել են Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունների ավարտի մասին

Սամվել Տերտերյանը՝ Եվրոպայի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր