Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր.Կա նաև արծաթե մեդալ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներից երկուսը կրկին մեդալներ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում:

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում Հայաստանի ընտրանու անդամ Վահագն Դավթյանն օղակների վարժությունում դարձել է ոսկե մեդալակիր, իսկ նժույգ-թափերի վարժությունում Հարություն Մերդինյանը նվաճել է արծաթե մեդալ:

Մինչ այս կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականից Արթուր Դավթյանը նվաճել է երկու ոսկե, մեկ արծաթե, Արթուր Ավետիսյանը՝ մեկ արծաթե, ՎահագնԴավթյանը՝ մեկ ոսկե, մեկ արծաթե,  Հարություն Մերդինյանը՝ մեկ բրոնզե մեդալ` ընդհանուր երկուոսկի, երկու արծաթե, մեկ բրոնզ:

Վերջին` 4-րդ փուլը կլինի Բաքվում, որին Հայաստանը չի մասնակցի:

Related posts

2026-ի 9 ամիսներին առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու 20,345 դեպք է արձանագրվել

Հրապարակվել է լիցենզավորման ոչ ենթակա ապրանքների ցանկը․ ՊԵԿ

Պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է զորամասեր և ծանոթացել ծառայության կազմակերպմանը