Մասիսում շինարարական աշխատանքների ժամանակ բետոնե պանելը ընկել է քաղաքացու վրա, ով տեղում մահացել է

Այսօր՝ մայիսի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մասիս քաղաքի Հանրապետության փողոցի 73 հասցեում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ պանելը ընկել է քաղաքացու վրա ով տեղում մահացել է։

Shamshyan.com-ի տեղեկություննեորվ, պարզվել է, որ նույն օրը ժամը 15։45-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 42-ամյա Կարեն Խաչատրյանը իր «Կամազ» մակնիշի կռունկ ավտոմեքենայով շինարարական աշխատանքներ կատարելիս է եղել, երբ բետոնե վահանակը (պանել) ընկել է Արարատի մարզի բնակիչ 45-ամյա Քերոբ Նահապետյանի վրա, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է։

Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Related posts

Բանակում դեպքերի մի մեծ հատված կապված է, այսպես ասած, պոստում քնելու պրոբլեմի հետ. Փաշինյան

Շատ գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի ՀՀ-ին հեռացնել ՀԱՊԿ-ից, մեզ կազատի դուրս գալ-չգալու երկընտրանքից. Փաշինյան

Իմ հանձնարարությամբ զեկույց է պատրաստվում ՀԱԵ-ում առաջացած խոր, համակարգային ճգնաժամի մասին. Փաշինյան